📢Հարգելի’ քաղաքացիներ, Այս տարվա ընթացքում տեղացած կարկուտի...
📢Հարգելի’ քաղաքացիներ,
Այս տարվա ընթացքում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․
ℹ️2024 և 2025 թվականներին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցումն իրականացվում է միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով ճշգրտված և ամփոփված ակտերի ներկայացման հիման վրա։
✅ Այն համայնքների համար, որոնք ծրագրով սահմանված ընթացակարգի համաձայն ամբողջացրել և հանրապետական հանձնաժողով են ուղարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների չափերի վերաբերյալ ցանկերը և ամբողջական փաստաթղթերը, գումարները դեռևս հոկտեմբեր ամսից հասանելի են։
Մնացած համայնքների կողմից ճշգրտված հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո ևս գումարները կդառնան հասանելի՝ սահմանված կարգով։
Ավելին` հղումով։
Similar channels
Russian
